«Վորլդ Վիժն» հայաստանյան գրասենյակը անցկացնելու է քննարկումներ գյուղական համայնքներում առաջնային առողջապահական ծառայությունների հասանելիության վերաբերյալ


«Վորլդ Վիժն» հայաստանյան գրասենյակը անցկացնելու է քննարկումներ գյուղական համայնքներում առաջնային առողջապահական ծառայությունների հասանելիության վերաբերյալ

  • 17-09-2010 15:19:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սույն թվականի սեպտեմբերի 28-ին Լոռու մարզի Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոցում Վորլդ Վիժն հայաստանյան գրասենյակը նախատեսում է անցկացնել գյուղական համայնքներում առաջնային առողջապահական ծառայությունների հասանելիության վերաբերյալ քննարկում: Քննարկումներին մասնակցելու են ՀՀ առողջապահական քաղաքականություն մշակողներ, ՀՀ առողջապահական քաղաքականությունն իրականացնողներ, ինչպես նաեւ համայնքի բնակիչները: Այս տարի Վորլդ Վիժն Հայաստանի Ալավերդու եւ Ստեփանավանի տարածքային զարգացման ծրագրերի /ՏԶԾ/ կողմից իրականացված համայնքային ներգրավման նախաձեռնությունների արդյունքում պարզ դարձավ, որ նշյալ ՏԶԾ-ների գործունեության ոլորտում ընդգրկված համայնքներում առաջնային առողջապահական ծառայությունների հասանելիությունը` մասնավորապես գյուղական համայնքներ նեղ մասնագենտների այցելությունները եւ շտապ օգնության մեքենաների հասանելիությունը համայնքի անդամների կողմից մատնանշվել են որպես առավել առաջնահերթ հիմնախնդիրներ: Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոցում տեղի ունենալիք քննարկմանը կմասնակցեն Ալավերդի ՏԶԾ-ի ծածկույթում գնտվող տասը եւ Ստեփանավան ՏԶԾ-ի ծածկույթում գտնվող քսան համայնքների ներկայացուցիչներ: Համաձայն ՀՀ կառավարության որդեգրած համաչափ տարածքային զարգացման քաղաքականության եւ կառավարման համակարգի թափանցիկության սկզբունքների` սույն քննարկման հիմնական նպատակն է ուղիղ կապ ապահովել համայնքի բնակիչների եւ մարզային ու ազգային մակարդակում առողջապահական քաղաքականություն մշակողների միջեւ` հնարավորություն ընձեռելով համայնքի բնակիչներին առողջապահական ծառայությունների վերաբերյալ իրենց հուզող հարցերն անմիջականորեն ուղղել մեր երկրի առողջապահական քաղաքականությունը կերտող բարձրաստիճան պաշտոնյաններին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն