ՊԵՏԱԿԱՆԱԿԵՐՏՄԱՆ գործում որակական ձեռքբերումները պայմանավորվում են ոչ թե քաղաքական ուժերի վերադասավորումներով, այլ քաղաքական գործընթացին մասնակցող ուժերի որակական հատկանիշներով։
Հետևապես` քաղաքական ուժերի շարքերում տեղավորվող և պատեհապաշտական նկրտումներ ունեցող "բալաստի" տեղաշարժը դեպի քաղաքական կյանք ակամայից խոչընդոտելու է արդյունավետ արդիականացումը։ Հեղափոխության հաջող ընթացքը կախված է այդ խնդրի վերաբերյալ ոչ թե իրավիճակային, այլ հայեցակարգային մոտեցումից` որքան էլ դա դժվար լինի ստեղծված իրավիճակում։