Ռուսաստանաբնակ հայ բիզնեսմեններին ներքին կարգով ասված է, որ ՀՀ գումար չուղարկեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ռուսաստանաբնակ հայ բիզնեսմեններին ներքին կարգով ասված է, որ ՀՀ գումար չուղարկեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 04-09-2018 17:34:08   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ռուսաստանաբնակ հայ բիզնեսմեններին ներքին կարգով ասված է, որ ՀՀ գումար չուղարկեն: 
 
Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: 
 
Ըստ նրա՝  Ռուսաստանի հետ հարաբերությունները մեղմ ասված լավ չեն և դա ակնհայտ էր  դեռ երկու ամիս առաջ: 
 
«Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո գոնե ինձ համար համոզիչ չէր միտինգի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ են: Ես գիտեի, որ լավ չեն, քանի որ հետևում եմ ռուսական մամուլին»,- ընդգծեց Կ. Քոչարյանը: 
Վերջինիս խոսքերով՝ ռուսական մամուլը հրապարակում է վերևից ուղղահայաց տրվող տեղեկատվությունը, իսկ դրանցում հնչող գնահատականներն ակնհայտ կոշտ են: 
 
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպմանը՝ քաղտեխնոլոգը չբացառեց, որ բանակցություններ ընթանան նաև Արցախյան խնդրի շուրջ: 
 
«Առայժմ ռուսական կողմը բաց հայտարարում է Յուրի Խաչատուրովի մասով, իսկ մնացած բոլոր առումներով ընդամենը մեսիջներ են հնչում»,- նկատեց Կ. Քոչարյանը՝ հավելելով, որ ՌԴ-ի, Չինաստանի, Իրանի կամ ԱՄՆ-ի նման երկրները երբեք չեն ադապտացվելու Հայաստանի, այլ հակառակը: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play