Ռոբերտ Բոշ հիմնադրամի ,ԶԼՄ-ները միջնորդ ազգերի միջեւե ծրագրին այս տարի առաջին անգամ կարող են մասնակցել նաեւ Հայաստանի լրագրողները<br /> <br />


Ռոբերտ Բոշ հիմնադրամի ,ԶԼՄ-ները միջնորդ ազգերի միջեւե ծրագրին այս տարի առաջին անգամ կարող են մասնակցել նաեւ Հայաստանի լրագրողները

  • 15-09-2010 17:12:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ռոբերտ Բոշ հիմնադրամի ,ԶԼՄ-ները միջնորդ ազգերի միջեւե ծրագիրն արդեն 8 տարի իրականացվում է Բեռլինի լրագրողական դպրոցի հետ համատեղ: Վերապատրաստման այս ծրագրին, որը կանցկացվի 2011թ. մարտի 1-ից մայիսի 31-ը Բեռլինում, այս տարի առաջին անգամ կարող են մասնակցել նաեւ Հայաստանի լրագրողները: Առաջին ամսվա ընթացքում մասնակիցները քննարկումների եւ դասախոսությունների միջոցով ձեռք կբերեն գիտելիքներ Գերմանիայի եւ նրա արեւելյան հարեւան երկրների հետ հարաբերությունների, ինչպես նաեւ Եվրամիության մասին: Այնուհետեւ լրագրողներն, ըստ մասնագիտացման, երկու ամիս պրակտիկա կանցնեն Գերմանիայի մայրաքաղաքի թերթի, ռադիոյի կամ հեռուստատեսության խմբագրություններում: Նրանք կծանոթանան իրենց գերմանացի գործընկերների աշխատանքային առօրյային եւ հնարավորություն կունենան հյուրընկալող խմբագրության համար նյութեր պատրաստել: Մասնակիցներին կտրամադրվի` Ամսական կրթաթոշակ, որը կազմում է 1.100 եվրո Աջակցություն իրենց հյուրրնկալող խմբագրությունում պատասխանատու անձանց կողմից Աջակցություն բնակարան գտնելու հարցում Բժշկական ապահովագրություն Հասարակական տրանսպորտի միջոցներից օգտվելու ամսական տոմս Պարտադիր նախապայմաններն են` Լրագրողական փորձ Գերմաներենի լավ իմացություն (գրավոր եւ բանավոր) Դիմորդների հետ հարցազրույցն անց է կացվելու ԳԴՀ-ի մասնագետների կողմից նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին: Խնդրում ենք մինչեւ ս.թ. հոկտեմբերի 1-ը ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությանը տրամադրել (էլեկտրոնային հասցե` [email protected]) թեկնածուների անուններ կազմակերպիչներին փոխանցելու նպատակով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն