Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձային հաշվի վրա դրված արգելանքը հանվել է


Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձային հաշվի վրա դրված արգելանքը հանվել է

  • 10-09-2018 11:09:11   | Հայաստան  |  Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացին խնդրել է աջակցել աշխատավարձային հաշվի վրա 30.000 դրամի չափով դրված արգելանքը բռնագանձելու հարցում:
 
Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից սահմանված չափով  գումարը չբռնագանձելու արդյունքում չի կարողանում օգտագործել այլհաշվեհամարները:
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժինը պարզել է, որ հարուցված կատարողական վարույթը ենթակա է կարճման,հետևաբար քաղաքացու աշխատավարձից բռնագանձում չպետք է իրականացվի: Արդյունքում, քաղաքացին կարողացել է ստանալ ամբողջ աշխատավարձը:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play