Վերջին օրերին ուղեկցում կատարելու համար ոստիկանությունը բերման է ենթարկել 3 խումբ.Ոստիկանություն


Վերջին օրերին ուղեկցում կատարելու համար ոստիկանությունը բերման է ենթարկել 3 խումբ.Ոստիկանություն

  • 13-09-2018 12:50:31   | Հայաստան  |  Իրավունք

Վերջին օրերին ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքի արդյունքում ուղեկցում կատարելու համար 3 խումբ բերման է ենթարկվել: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, երկու խմբի անդամների մոտ զենք է հայտնաբերվել: Ներկայում ստուգվում է զենքերի օրինականությունը: Բոլոր երեք խմբի բերման ենթարկված անդամները բաց են թողնվել:
 
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Լեոյի փողոցից բերման ենթարկված անձինք ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահներն էին: Ոստիկանները բերման էին ենթարկել նաև «Սիգարոն»-ի սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի անդամներին:
 
Սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքնի հանրահավաքի ժամանակ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հանձնարարեց զինաթափել բոլոր օլիգարխների թիկնապահներին, Հայաստանում կարգուկանոն հաստատել:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play