Ընթացող քաղաքական պայքարի տրամաբանությունը չի փոխվել.Կեղտոտ պատերազմը շարունակվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ընթացող քաղաքական պայքարի տրամաբանությունը չի փոխվել.Կեղտոտ պատերազմը շարունակվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 13-09-2018 16:06:06   | Հայաստան  |  Հասարակություն



 
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ Հայաստանում մայիսին տեղի ունեցածը ենթադրում էր, որ տարիներով ձևավորված արատավոր քաղաքական դաշտը կմաքրվի և ի հայտ կգան նոր խաղացողներ, մինչդեռ այս պահին ընթացող քաղաքական պայքարի տրամաբանությունը չի փոխվել: 
 
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ Հայաստանի ներքաղքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններն իրեն որպես ՀՀ քաղաքացի՝ չեն բավարարում: 
 
Քաղտեխնոլոգի խոսքերով, թեև Հանրապետական կուսակցությունը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, այդուհանդերձ, այս օրերի նախընտրական պայքարը շատ նման է նախորդ տարիներին ծավալված ընտրապայքարին: 
 
«Որոշ դեպքերում հենց նախընտրական արշավի ժամանակ է գնում իրար վրա ցեխ շպրտելը, իսկ շատ ավելի շատ, իհարկե սոցիալական ցանցերում, հետևից, ֆեյքերի միջոցով: Կեղտոտ պատերազմը շարունակվում է, որը լավ բանի չի բերելու»,- ընդգծեց  Կ. Քոչարյանը: 
 
Անդրադառնալով արտաքին քաղաքականության հետ կապված Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և այլ երկրների հետ ունեցած հարաբերությունները փայլուն են, բանախոսը նշեց, որ այդքան էլ համամիտ չէ վարչապետի հետ:  
 
Նրա համոզմամբ, եթե հարաբերությունները փայլուն լինեին, ապա համապատասախան քայլեր կլինեին, որոնք սակայն ինքը չի տեսնում ոչ մի կողմից: 
 
«Վրաստանի հետ ոնցոր թե խնդիր կա կապված հացահատիկի ցամաքային տեղափոխման հետ, Պարսկաստանի հետ, որը մեզ համար կարևորագույն և՛ հաևան է, և՛ գործընկեր, որևիցէ առաջխաղացում ես չեմ տեսնում, Չինաստանի հետ հարաբերությունները մնում են նույնը»,- շեշտեց Կ. Քոչարյանը՝ հավելելով, որ խնդիրը նոր իշխանությունների անփորձության մեջ:
 
Նման պարագայում բանախոսն առաջարկում է ունենալ ավելի փորձառու խորհրդականներ, տեղակալներ և օգնականներ, որոնցից սովորելու բան կլինի: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play