ՄԻՊ-ը քննարկում է հրապարակում երեխայի հետ ակցիա անցկացրած քաղաքացու խնդիրը. «Ա1+»


ՄԻՊ-ը քննարկում է հրապարակում երեխայի հետ ակցիա անցկացրած քաղաքացու խնդիրը. «Ա1+»

  • 14-09-2018 16:09:56   | Հայաստան  |  Իրավունք

Հանրապետության հրապարակում երեխայի հետ միասին հացադուլ հայտարարած  Իշխան Միրզոյանի խնդրով կղբաղվի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը:
 
«Քաղաքացի Իշխան Միրզոյանից բողոք է ներկայացվել ՀՀ ՄԻՊ,  բողոքի քննարկման ընթացակարգ է սկսվել», -ասաց Հովսեփյանը:
 
Ազգությամբ եզդի Միրզոյանը միայնակ հայր է և գտնվում է ծանր սոցիալական պայմաններում: Նա Արմավիր քաղաքում ունի 3000 մետր հող, որը մշակում էր, սակայն ՋՕԸ-ի ղեկավարության հետ վեճ ունենալուց հետո ջուր չեն տվել իրեն ու բերքը չորացել է:
 
Պատմել է, որ վիճաբանության պատճառն այն էր, որ արտեզյան ջրի խողովակի ելքի մոտ խոտեր են հավաքվել ու ջուրը շատ դանդաղ է եկել:  Իսկ քանի որ ջուրը ժամով է՝ թանկ է նստել, եթե իր հողը կարող էր 2 ժամում ջրել, 3-ից ավելի էր տևել, դրա համար գնացել է պարզելու և ընթացքում վիճաբանություն էր սկսվել:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play