Արտակ Զեյնալյանը կհրաժարվի Երևանի ավագանու մանդատից
24-09-2018 13:54:46 | Հայաստան | Քաղաքական
Լույս դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը կհրաժարվի Երևանի ավագանու մադատից: Այս մասին Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերում ասաց դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Էդմոնա Մարուքյանը: Նա նշեց, որ Լույս դաշինքից Երևանի ավագանիում ներկայացված կլինի երեք անձ՝ Դավիթ Խաժակյանը, Անի Սամսոնյանն ու Անի Խաչատրյանը:
“Մեզ երեք ավագանու մանդատ է տրվել, այս երեք անձը ներկայացված կլինեն”,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանը հավելել է, որ սրանք բացառիկ ընտրություններ էին, փողի գործոնը չեզոքացվել էր, մարդիկ իրենք էին ընտրական տեղամասերում որոշում, թե ում օգտին քվեարկեին: Նա նշեց, որ վարչապետը Հայաստանի քաղաքացիներից խնդրել էր պառլամենտը ցրելու մանդատ և նա այդ մանդատը ստացավ: