Իրավապահները Աշոցք գյուղում զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավել.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Իրավապահները Աշոցք գյուղում զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավել.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 25-09-2018 11:53:27   | Հայաստան  |  Իրավունք



Գողության հատկանիշներով հարուցված քրեական գործքի շրջանակներում ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները ձեռնարկել են հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել։
 
 
Սեպտեմբերի 21-ին խուզարկություն է կատարվել Աշոցք գյուղի տներից մեկում։ Հայտնաբերվել և առգրավել են առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 29 փամփուշտով, ազդանշանային երկու ատրճանակ։
 
Բացի այդ, բնակարանատերը իրավապահներին է ներկայացրել 20 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան, ինչպես և այլ զինամթերք։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play