Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ռոմինգի 15Դ/ՄԲ մատչելի սակագնից Վրաստանում և ևս 41 երկրում


Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ռոմինգի 15Դ/ՄԲ մատչելի սակագնից Վրաստանում և ևս 41 երկրում

  • 26-09-2018 11:47:15   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Ռոմինգում գտնվելիս Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ինտերնետի մատչելի սակագնից մինչև 2019թ․ հունվարի 31-ը։ Մասնավորապես՝ շարժական կապի բաժանորդներն ընդամենը 15 դրամ/ՄԲ սակագնով կարող են կապի մեջ մնալ իրենց մտերիմների հետ Եգիպտոսում, Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Վրաստանում և ևս 37 երկրում ճամփորդելիս: 
 
«Ավելին՝ Վրաստանում ռոմինգի ժամանակ Ucom-ի բաժանորդները կարող են միանալ Magticom կամ Geocell օպերատորներին, ակտիվացնել 100 ՄԲ ինտերնետ փաթեթը 1200 դրամով, 300 ՄԲ փաթեթը 3000 դրամով և 1 ԳԲ ծավալով փաթեթն ընդամենը 8000 դրամով», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
 
Հավելենք, որ բոլոր փաթեթների վավերականության ժամկետը 30 օր է։ Պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է հավաքել *121#, ակտիվացնել ռոմինգի ծառայությունը և ընտրել  հարմար տարբերակը:
 
Օպերատորների և երկրների ամբողջական ցանկը հասանելի է www.ucom.am/roampromo/hy հասցեով։
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play