Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի մորը զանգել է անհայտ անձ և չի խոսել. դատախազությունը պարզում է զանգահարողի ինքնությունը.Արմենպրես


Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի մորը զանգել է անհայտ անձ և չի խոսել. դատախազությունը պարզում է զանգահարողի ինքնությունը.Արմենպրես

  • 01-10-2018 15:10:59   | Արարատի մարզ  |  Իրավունք

 
ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, շուրջ  4 ամիս անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի անհետ կորելու գործով հարցաքննվել են որոնողական աշխատանքների ընթացքում երեխային տեսնելու վերաբերյալ ահազանգողները: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
 
«Քննության սկզբում հարցաքննվել են այն քաղաքացիները, ովքեր երեխային տեսնելու վերաբերյալ տեղեկություն են հայտնել: Կատարվել է  դեպքի վայրի զննություն, որտեղ քաղաքացիները տեսել էին 14-ամյա երեխային»,- ասաց Խաչատրյանը:
 
Արարատի դատախազությունը պարբերաբար Հայկի ծնողների ընդունելություն է կազմակերպում` պարզելու՝ արդյոք կա երեխայից նորություն, թե չէ:
 
«Վերջին ընդունելություններից մեկի ժամանակ Հայկի մայրն  ասել է, որ իրեն անհայտ անձ է զանգահարել, սակայն չի խոսել: Հետո Հայկի մայրը հետ է զանգել, սակայն ոչ-ոք չի պատասխանել: Ներկայումս պարզվում է զանգահարողի կատարողի ինքնությունը»,-ասաց Արևիկ Խաչատրյանը:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play