Նոր Հայաստանում, վերածնված Հայաստանում հետ քայլ չկա. ժողովուրդը պետք է գնա մինչև վերջ. Իսպանաբնակ գրող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Նոր Հայաստանում, վերածնված Հայաստանում հետ քայլ չկա. ժողովուրդը պետք է գնա մինչև վերջ. Իսպանաբնակ գրող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 11-10-2018 15:16:52   | Հայաստան  |  Հասարակություն

 
Նոր Հայաստանում, վերածնված Հայաստանում հետ քայլ չկա. ժողովուրդը պետք է գնա մինչև վերջ: 
 
Այս մասին «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց իսպանաբնակ գրող, Իսպանիայի «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը՝  անդրադառնալով Հայաստանում կատարված Թավշյա հեղափոխությանը և դրանից հետո տեղի ունեցող քաղաքական զարգացումներին:
 
Ըստ նրա՝ Հայաստանում կատարված հեղափոխության ընթացքին ոչ միայն իսպանաբնակ հայերն են հետևել, այլև հենց իսպանացիները: 
 
«Մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանն ունի ուժ, որն իր ժողովուրդն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Եթե մի 100 հոգի նրան չեն սատարում, որովհետև վախենում են ժողովրդից «քերած» գումարները կորցնելուց, թող չվստահի նրան, բայց մի բան պարզ է՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի ընտրյալն է, նրա մի խոսքը հավաքում է ամբողջ ազգը, նա հավաքական ուժ է ներկայացնում, և բոլորս պետք է սատարենք նրան»,- ընդգծեց Ա. Ղուկասյանը: 
 
Վերջինիս կարծիքով, սակայն, վարչապետի նկատմամբ ժողովրդի անվերապահ վստահությունը չի ենթադրում քննադատության, սխալների ու բացթողումների մատնանշման բացակայություն: 
 
Նրա համոզմամբ՝ այս առումով մեծ դերակատարություն ունեն մամուլն ու լրատվության այլ միջոցները, որոնք պետք է առողջ քննադատության միջոցով օգնեն նոր իշխանություններին: 
 
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանում կա ատելության մթնոլորտ, Ա. Ղուկասյանը շեշտեց, որ ատելություն կար մինչև հեղափոխություն և այն ուղղված էր նախկին իշխանություններին: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play