Շնորհիվ «Գյուղի զարգացման ինտեգրված աջակցություն. Կայուն համայնքների ստեղծում» նախաձեռնության, տավուշցիները իրականացնում են իրենց բիզնես պլանները (Ֆոտոշարք)


Շնորհիվ «Գյուղի զարգացման ինտեգրված աջակցություն. Կայուն համայնքների ստեղծում» նախաձեռնության, տավուշցիները իրականացնում են իրենց բիզնես պլանները (Ֆոտոշարք)

  • 31-10-2018 21:01:48   | Տավուշի մարզ  |  Տնտեսություն

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը: Ծրագրի բյուջեն 5 միլիոն դոլար է: 
Ծրագիրն իրականացվում է Տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքում: Ծրագրի նպատակն է ապահովել ՀՀ մարզերի համաչափ զարգացումը ինտեգրված սոցիալ-տնտեսական մոտեցմամբ, ինչպես նաև բարձրացնել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակչության կենսամակարդակը և եկամուտները: 
Ծրագրի պահանջներից մեկն այն է,որ շահառուն ներդնի բիզնեսի բյուջեի 20% -ը:  
 
«Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանի խոսքով՝ այն արդեն իրականացվում է Տավուշի մարզի սահմանամերձ 35 համայնքում և մինչ ծրագրի ավարտը հասանելի կլինի մինչև 45 սահմանամերձ համայնքի բնակիչների համար: 
Ըստ Արմեն Տիրատուրյանի, ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել ոչ միայն փոքր ձեռնարկություններ եւ ֆերմերային տնտեսություններ, այլև ջերմոցներ ու գինետներ:
Տավուշի մարզի Դիտավան համայնքի ղեկավար Հակոբ Սարիբեկյանի խոսքով, նմանատիպ ծրագրերը թույլ են տալիս երկրում աշխատատեղեր ստեղծել, որի շնորհիվ գյուղացին  կստանա շահույթ և չի բռնի արտագաղթի ճամփան: Դիտավան գյուղում, երկու գյուղատնտես միացրել են իրենց հողատարածքներն ու ընդհանուր 2.2 հեկտարի վրա հիմնել արքայանարնջի այգի՝ 885 տնկիներով: Առաջին բերքը սպասվում է երեք տարուց: Յուրաքանչյուր ծառ կարող է միջինում տալ 10 կգ միրգ՝ ամեն սեզոնին:  
Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի 22-ամյա բնակիչ Դավիթ Եգանյանն էլ նշեց, որ միայն այս ծրագրի շնորհիվ նա դադարեց մտածել արտագաղթի մասին: Նա «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շնորհիվ հիմնել է հացաբուլկեղենի արտադրամաս:
-Կարևոր է հավատալ ինքներդ ձեզ եւ գտնել այն մարդկանց, ովքեր պատրաստ են օգնել: Այժմ մենք ընդլայնում ենք մեր բիզնեսը եւ հուսով ենք, որ շատ շուտով երկու աշխատատեղի փոխարեն մենք կունենանք տասնյակ աշխատատեղեր,- ասաց Դավիթը:
Ի դեպ, քանի որ բիզնեսն ընդլայնվում է՝ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագիրը արտադրամասի համար ձեռք է բերել հատուկ մասնագիտացված մեքենա հացը բոլոր հիգիենիկ պայմաններին համապատասխան առաքելու համար:   
Միջոցառման ընթացքում հյուրերն այցելեցին Աչաջուր, որտեղ տեղի ունեցավ «Գինու բակ»-ի բացման արարողությունը: Սա «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» և «Ինտեգրված գյուղական զարգացում զբոսաշրջության զարգացում» համատեղ պրոեկտն է: Գինու բակի տնօրեն Ստեփան Դավթյանը ներկաների հետ շրջեց գինետան տարածքով եւ ներկայացրեց խաղողից օղի ստանալու եղանակը: Գինու արտադրամասը զինված է ժամանակակից սարքավորումներով, որոնք տրամադրել է  «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագիրը:  
Այնուհետև հյուրերը շարժվեցին դեպի Կոտայքի մարզ՝ «Բջնիի բերդի հուշարձանի հավաքածու» փոքրիկ թանգարան, որտեղ էլ ծանոթացան թանգարանի ստեղծման պատմությանը, ինչպես նաեւ պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների: Թանգարանի տնօրեն Աշոտ Խաչատրյանը տեղեկացրեց, որ  1978 թվականից մասնակցել է ամրոցի հնագիտական պեղումներին, որի արդյունքում  հայտնաբերել է տասնյակ արտեֆակտներ, որոնք տանը հավաքվել էին նախարարության թույլտվությամբ: Ծրագրի շնորհիվ նա հասցրեց փոքրիկ թանգարան կառուցել, եւ 2017թ-ից  թանգարանի դռները բաց են զբոսաշրջիկների առջև:
 
 
 
Լուսանկարները այստեղ
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play