Ուղիղ միացում.Մեկնարկել է կառավարության նիստը.օրակարգում է նաև «Դատավորներին պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը


Ուղիղ միացում.Մեկնարկել է կառավարության նիստը.օրակարգում է նաև «Դատավորներին պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը

  • 01-11-2018 10:08:45   | Հայաստան  |  Քաղաքական



Մեկնարկել է ժամանակավոր, համաձայնության կառավարության հերթական նիստը, օրակարգում ընդգրկված է 30 հարց, 24-ը չզեկուցվող են, մեկը՝ գաղտնի:

 
Օրակարգում է ներառված Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը, «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենաները հետ վերցնելու և համապատասխանաբար Հանրապետության նախագահի աշխատակազմին, ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը ամրացնելու մասին որոշման նախագիծը, Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված ու վերաշարադրված շրջանակային համաձայնագրին   հավանություն տալու մասին որոշման նախագծերը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play