Ամփոփվել են նաև սպարտակիադային մասնակցող դպրոցականների սեղանի թենիսի մրցումների արդյունքները


Ամփոփվել են նաև սպարտակիադային մասնակցող դպրոցականների սեղանի թենիսի մրցումների արդյունքները

  • 03-11-2018 13:52:59   | Հայաստան  |  Սպորտ

Երեկ ավարտվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվող սեղանի թենիսի եզրափակիչ (հանրապետական) փուլի մրցումները:
 
Տղաների մրցապայքարում սպարտակիադայի հաղթող է դարձել Լոռու մարզը ներկայացնող Ավետ Վասիլյանը: Լոռու մարզի մյուս ներկայացուցիչ՝  Էդգար Ռաֆաելյանը գրավել է 2-րդ տեղը, իսկ Շիրակի մարզը ներկայացնող Նորայր Ղազարյանը՝ 3-րդ տեղը: Ընդհանուր թիմային հաշվարկով տղաների մրցումներում լավագույնն է ճանաչվել Լոռու մարզը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավել են Արցախի Հանրապետությունը և Շիրակի մարզը:
 
Աղջիկների մրցումներում 1-ին տեղը գրավել է Արարատի մարզը ներկայացնող Սեդա Ղազարյանը։ Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Յանա Պետրոսյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Երևան քաղաքը ներկայացնող Ասյա Պողոսյանը՝ 3-րդ տեղը: Աղջիկների ընդհանուր թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է Արցախի Հանրապետությունը, 2-րդն է ճանաչվել Լոռու մարզը, իսկ 3-րդը՝ Երևան քաղաքը:
 
Մրցումներին մասնակցել են հանրակրթական դպրոցների 8-12 դասարանների ընդհանուր թվով 66 (33-ական տղա և աղջիկ)  աշակերտներ:
 
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին և մասնակիցներին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հանձնվել են գավաթներ, մեդալներ, հուշանվերներ և հավաստագրեր:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play