Նոյեմբերի 7-8-ը Երևանում կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը


Նոյեմբերի 7-8-ը Երևանում կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը

  • 05-11-2018 16:02:32   | Հայաստան  |  Սպորտ

2018 թվականի նոյեմբերի 7-8-ը Երևանում կկայանա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը, որին  կմասնակցեն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, խորհրդի անդամ երկրների, ԱՊՀ մասնակից պետություններում երիտասարդության հետ աշխատանքի և երիտասարդական ձեռներեցության զարգացման ոլորտի կազմակերպությունների, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ասամբլեայի և երիտասարդական աշխատանքի ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
Նիստի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը 09.30-ին, «Անի պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում: Խորհրդի նիստում ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:
 
Խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող երիտասարդական պետական քաղաքականության և այդ ոլորտում ծրագրերի մշակման աշխատանքները համակարգող ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանն է, որը ելույթ կունենա Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության զբաղվածության ապահովման բնագավառում իրականացվող պետական քաղաքականության մասին զեկույցով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play