Կյանքից հեռացավ նշանավոր բեմանկարիչ Գրիշա Սահակյանը


Կյանքից հեռացավ նշանավոր բեմանկարիչ Գրիշա Սահակյանը

  • 27-08-2010 21:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ կերպարվեստը կրեց ծանր կորուստ. 63 տարեկան հասակում կյանքից հեռացավ նշանավոր բեմանկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, վաստակաշատ մանկավարժ, Հայաստանի նկարիչների եւ թատերական գործիչների միության անդամ Գրիշա Սահակյանը: Գ.Սահակյանն եղել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի, Պատանի հանդիսատեսի եւ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնների գլխավոր նկարիչը: Նա երկար տարիներ ղեկավարել է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի բեմանկարչության ամբիոնը: 200-ից ավելի ձեւավորումներ է արել Հայաստանում, Չեխիայում, Լեհաստանում, Լիբանանում, Ռուսաստանում, Լատվիայում: Վերջին աշխատանքներից են «Ալմաստ», «Անուշ», «Դավիթ Բեկ» օպերաների ձեւավորումները: ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ Գրիշա Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին, ժամը 18:00-ին, Ավան, Նարեկացի 31, բն. 12 հասցեում: Վերջին հրաժեշտը` օգոստոսի 29-ին, ժամը 12:00-14:00-ին Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում: Հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play