Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է քաղաքացու տարկետման իրավունքը


Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է քաղաքացու տարկետման իրավունքը

  • 09-11-2018 18:49:32   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը որդուն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար։
Դիմումատուն հայտնել է, որ Կառավարության որոշմամբ կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու կապակցությամբ որդուն 2018 թվականի ամառային զորակոչից տրվել է տարկետում, սակայն 2018 թվականի հուլիսին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր: 
 
Բողոքի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ դիմումատուի որդուն կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու կապակցությամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 26 տարին լրանալու օրը, տրվել է տարկետում, բայց, հակառակ որոշմանը, քաղաքացուն զորակոչել են Զինված ուժեր։
Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի արդյունքում քաղաքացու՝ զորակոչի մասին Պաշտպանության նախարարի հրամանը չեղարկվել է և արձակվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից։
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play