Ռալֆ Յիրիկյան. «Կարևոր է ոչ միայն այն, թե ի՛նչ է իրականացնում ընկերությունը և նյութական ի՛նչ ռեսուրսներով, այլև այն՝ թե ինչպե՛ս է դա իրականացվում»


Ռալֆ Յիրիկյան. «Կարևոր է ոչ միայն այն, թե ի՛նչ է իրականացնում ընկերությունը և նյութական ի՛նչ ռեսուրսներով, այլև այն՝ թե ինչպե՛ս է դա իրականացվում»

  • 12-11-2018 17:45:59   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 
Առաջին  անգամ  Հայաստանում. 
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ին շնորհվել է ISO 37001 և ISO 19600 ստանդարտներին  համապատասխանության  վկայական
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը թողարկվել է ԿՍՊ զեկույց՝ հիմնված GRI համաշխարհային  ստանդարտների վրա
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր երկարաժամկետ գործունեության արդյունքում արձանագրել է երկու հիմնարար ձեռքբերում, որոնք կարևոր են թե՛ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար,  իբրև  ընկերություն, և  թե՛ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի ընկերության կառավարումը միջազգային  ստանդարտներին  համապատասխանեցնելու առումով: 
 
Այսպես՝  առաջին  անգամ  Հայաստանում, կոմերցիոն  ընկերության կողմից թողարկվել է  կորպորատիվ  պատասխանատվության տարեկան  զեկույց,  այս  անգամ՝ հիմնված GRI (Global Reporting Initiative) համաշխարհային  հեղինակավոր  կառույցի  սահմանած ստանդարտների վրա: Զեկույցը չի սահմանափակվում ընկերության  սոցիալական  ու  բնապահպանական գործունեության  նկարագրությամբ:  Այստեղ  ներկայացված  են  ինստիտուցիոնալ այն հիմքերը, որոնց վրա կառուցված  է ընկերության  գործունեությունը՝ համաձայն  Կորպորատիվ պատասխնատվության ISO 26000  համաշխարհային  ուղեցույցների: Այդ հիմքերն են՝ տեղեկատվական  անվտանգությունն  ու  տվյալների գաղտնիությունը, էներգիայի  չվերականգնվող ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու խնայողությունը՝ արևային  էներգիայի  օգտագործման շնորհիվ, գործարար  էթիկան, համայնքների  զարգացումը, ռիսկերի կառավարման  համար  նախատեսված  համակարգերը, և այլն:
 
Ամենակարևոր ձեռքբերումը, որ արձանագրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, առաջին անգամ Հայաստանոմ, դա ընկերությունում ներդրված հակակոռուպցիոն  կառավարման ու կաշառակերության  կանխարգելմանն  ուղղված  համակարգերի համապատասխանությունն է ISO 37001  և  ISO 19600 միջազգային ստանդարտներին: Սա ամրագրված է ընկերությանը շնորհված վկայականներով՝ «International Compliance Association» մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացված աուդիտորական ստուգման արդյունքնում: 
 
Վերը նշված պարբերական ստուգումները անցնելու՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը, ոչ միայն ուղղված է ռիսկերի վաղ բացահայտմանը, այլև օգնում է կանխարգելել խնդիրները՝ նախքան դրանք կվերածվեն ճգնաժամերի: Ավելին՝ բիզնեսի տեսանկյունից՝ ISO 37001 և ISO 19600 միջազգային ստանդարտներին համապատասխանությունը նաև ռազմավարական միջոց է՝ հեռահաղորդակցության ոլորտում մրցակցային այնպիսի առավելություն պահպանելու համար, որը պարզապես անհնար է կրկնօրինակել:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջից տարածված տեսաուղերձում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկայնը, մասնավորապես, նշում է. «ISO 37001 և ISO 19600 միջազգային վկայականներ ստանալը, ինչպես նաև GRI չափանիշների կիրառումը ԿՍՊ զեկույցում, ոչ թե Հայաստանում գործող  ընկերությունների  համար  իրավական պահանջներ են, այլ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ միջազգային մակարդակում կորպորատիվ կառավարման ամենաբարձր չափանիշներին  համապատասխանելու  ցանկությունն  ու  կամքը»: «ՎիվաՍել-ՄՏՍ-ի  համար  արդյունավետ  գործունեության  չափանիշը  ոչ  միայն  առաջատար դիրքերն  են  հայաստանյան  շուկայում,  այլև  գործունեության  մեջ  միջազգային  ամենախիստ ստանդարտների,  այստեղ  ուզում  եմ հատուկ  ընդգծել՝ հենց  կամավո՛ր  ներդրումը», - ասում է Ռալֆ Յիրիկյանը: 
 
Լայն  հասարակությանը,  հայաստանյան  ու  միջազգային  փորձագետներին  ու  ԶԼՄ-ներին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն առաջարկում  է  ծանոթանալ  GRI  ստանդարտներին  համապատասխան ստեղծված զեկույցին, և ներկայացնել  դիտարկումներ ու առաջարկներ՝  ընկերության  գործընթացներն  էլ ավելի  արդյունավետ  դարձնելու  նպատակով: 
 
«Սոցիալապես պատասխանտու լինելու տեսանկյունից կարևոր է  ոչ  միայն  այն, թե  ի՛նչ  է  իրականացնում ընկերությունը և նյութական  ի՛նչ  ռեսուրսներով,  այլև այն,  թե  ինչպե՛ս է  դա  իրականացվում», - եզրափակում է Ռալֆ Յիրիկյանը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play