Հայաստանի և Իտալիայի արդարադատության նախարարները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով համագործակցությունը


Հայաստանի և Իտալիայի արդարադատության նախարարները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով համագործակցությունը

  • 14-11-2018 17:04:39   | Իտալիա  |  Իրավունք

 
 
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը Հռոմ կատարած աշխատանքային այցի ընթացքում նոյեմբերի 13-ին հանդիպել է Իտալիայի արդարադատության նախարար Ալֆոնսո Բոնաֆեդեին: 
Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է  հայտնել իտալացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար, կարևորել երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության խորացմանն ուղղված քայլերը և ընդգծել, որ փոխգործակցության ընդլայնման մեծ ներուժ կա: 
 
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են դատավորների կրթության կազմակերպման, փորձի փոխանակման, փողերի լվացման, անդրազգային կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև քրեակատարողական և հարկադիր կատարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Հայաստանի և Իտալիայի արդարադատության նախարարները կարևորել են նաև երկու երկրների միջև ներդրումների խրախուսման համար իրավական աջակցության տրամադրման հարցը: 
Ալֆոնսո Բոնաֆեդեն հավաստիացրել է, որ, հաշվի առնելով Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպման արդյունքները, Իտալիան կհայցի Եվրամիության աջակցությունը՝ Հայաստանում  կոռուպցիայի դեմ պայքարի և արդարադատության ոլորտներում ծրագրեր իրականացնելու համար:
 
 
      ՀՀ ԱՆ տեղեկատվության և
 հասարակայնության և հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play