Ucom-ում կտրուկ գնիջեցում է Samsung սմարթֆոնների համար


Ucom-ում կտրուկ գնիջեցում է Samsung սմարթֆոնների համար

  • 19-11-2018 14:11:58   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Մինչև դեկտեմբերի 5-ը Ucom-ում հնարավոր է կտրուկ իջեցված գներով ձեռք բերել 2018 թվականին արտադրված Samsung Galaxy J4 և Samsung Galaxy J2 մոդելները: Վաճառքում առկա են նշված մոդելների սև և ոսկեգույն երանգները, իսկ Samsung Galaxy J2-ն առկա է նաև արծաթագույն և կապույտ երանգներով։   
 
«Ինչպես միշտ, Ucom-ը հնարավորություն է ընձեռում տարբեր նախասիրություններ և հնարավորություններ ունեցող իր հաճախորդներին ընտրել իրենց համար գին-որակ հարաբերակցության ամենաօպտիմալ տարբերակը։ Այս տարվա ընթացքում Ucom-ը ոչ միայն ընդլայնել է սմարթֆոնների տեսականին, այլև կտրուկ գնիջեցման բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել տարբեր հնարավորությունների տեր մարդկանց համար», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
 
Հիշեցնենք, որ Ucom ընկերության բաժանորդները կարող են ցանկացած պահի ձեռք բերել նորագույն սմարթֆոններ՝ երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման հնարավորությամբ։ Սմարթֆոնների հնարավորություններին կարելի է ծանոթանալ Ucom-ի ինտերնետ խանութում՝ https://eshop.ucom.am/am հասցեով։
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play