IDBank-ն ընդունել է ԿԲ-ի ֆինանսական շրջագայության մասնակիցներին


IDBank-ն ընդունել է ԿԲ-ի ֆինանսական շրջագայության մասնակիցներին

  • 23-11-2018 18:23:13   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 
IDBank-ը մասնակցել է Հայկական դրամի 25-ամյակի, ԿԲ-ի 125-ամյակի առիթով կազմակերպված ֆինանսական շրջագայությանը․ 50-ից ավելի մասնակից այցելեց IDBank-ի գլխամասային գրասենյակ, որտեղ նրանց ծանոթացրին Բանկի տարբեր ստորաբաժանումների աշխատանքին։ 
Մասնակիցների համար անցկացվեց սեմինար-քննարկում, որտեղ նրանց հանգամանալից ներկայացվեցին Խնայողական տարբեր գործիքներ։ 
IDBank-ն առաջարկում է Խնայողական մի քանի արդիական գործիք․ դրանցից առաջինը ժամկետային ավանդներն են, որոնց եկամտաբերությունը համեմատաբար բարձր է՝ դրամով՝ մինչև 9,25%։
 
Խնայողական հաշիվն առավել ճկուն գործիք է, որի դեպքում չկան սահմանափակումներ գումարի ելքագրման և ավելացման առումով․ հաճախորդը կարող է ցանկացած պահի գումար մուտքագրել/ ելքագրել և ստանալ տարեկան մինչև 5% տոկոսային եկամուտ։ 
IDBank-ը խնայելու հնարավորություն է տալիս նաև իր VISA քարտապաններին․VISA դեբետային քարտերից ոչ միայն հնարավոր է առանց միջնորդավճարի գումար կանխիկացնել ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող բանկերի բանկոմատներից, այլ նաև քարտի դրական մնացորդի նկատմամբ տարեկան ստանալ մինչև 4% եկամուտ։
Խնայողական ամենատարածված գործիքներից է պարտատոմսը։ IDBank-ը հոկտեմբերի 22-ին թողարկել է և մինչև դեկտեմբերի 28-ը կտեղաբաշխի 6-րդ տրանշի արժեկտրոնային պարտատոմսերը, որոնց անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, իսկ եկամտաբերությունը՝ տարեկան 5,25%:
Ֆինանսական շրջագայության մասնակիցները նաև նվերներ ստացան Բանկի կողմից։ 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play