Նոր Հայաստանին անհրաժեշտ է բազմակուսակցական խորհրդարան. Շահան Գանտահարյան


Նոր Հայաստանին անհրաժեշտ է բազմակուսակցական խորհրդարան. Շահան Գանտահարյան

  • 24-11-2018 14:41:19   | Լիբանան  |  Վերլուծություն

 
 
Նախընտրական քարոզարշավի շեմին` կատարված համակողմանի հայտարարություններին եւ հարցազրույցներին հետեւելով որոշ դիտարկումներ կարելի է արձանագրել հատկապես նոր իրավիճակի հետ առնչված ընտրական նոր մշակույթի կայացման առաջադրանքի լույսի տակ:
 
Թվում է, որ ընդհանուր ընկալում է գոյացել, որ գործադիր իշխանությունը նաեւ պիտի ունենա կայուն մեծամասնություն օրենսդիր ժողովում: Քաղաքագիտական հասկացողությամբ շրջված գործընթացն է աշխատում: Իբրեւ ընտրությունների արդյունք ձեւավորված խորհրդարանը եւ այնտեղ մեծամասնություն ներկայացնող ուժն է, որը կառավարություն է կազմում եւ հատկապես խորհրդարանական համակարգով կառավարվող հանրապետություններուոմ գործադիրը կունենա խորհրդարանական մեծամասնություն իր ծրագրերը վավերացնելու հարթությունը ստեղծելով: Շրջված իրավիճակը բնականբար արդյունքն է ժողովրդային հեղափոխությամբ սկսված համակարգային փոփոխության գործընթացի:
 
Եթե մի կողմից կա որոշակի միտում իշխանությունը քաղաքական մի ուժի վրա բեւեռացնելու, մյուս կողմից նաեւ կա ընդդիմությունը միաբեւեռ կուսակցությամբ մենաշնորհացնելու:
Եթե մի կողմից օգտագործված հռետորաբանությունը հինը մերժելու առանցքի վրա է կենտրոնացել, մյուս կողմից հին համակարգը ներկայացնող գլխավոր ուժը հանրությանն ուզում է ներկայանալ իբրեւ ազգային արժեքներնի ավանդությունները պահպանող միակ կուսակցությունը: Այս հասկացողությունում ներառվում է եկեղեցու պաշտպանությունը, սեռական փոքրամասնությունների քարոզչության մերժումը, ընդհանրապես արեւմտյան բարքերի երկիր թափանցման դեմ արգելակիչ տարր հանդիսանալու մոոտեցումը:
 
Քաղաքական-հասարակական մակարդակների վրա կարծրատիպային այս թե՛ մոտեցումները եւ թե՛ ընկալումները չեն օգնում, որ նախընտրական քարոզարշավի առանցքները կենտրոնանան գաղափարական ծրագրերի, ազգային խնդիրների եւ սոցիալական հարցերի վրա: Չեն նպաստում նաեւ երկրի զարգացման համար ազատականական եւ ընկերավարական ուղիների ներկայացման եւ ժողովրդի կողմից այս ուղիներից մեկին ընտրելու հնարավորության ներկայացմանը: Եւ այս առումով հավելյալ ժողովրդավարացման համար օգտակար չեն ընտրությունների արդյունքների կանխատեսումների հրապարակումները այս հանգրվանին` երբ չեն ներկայացվել նախընտրական ծրագրերը: Կանխորոշման ազդակը հարիր չէ ժողովրդավար ժամանակակից պետություններին:
 
Սահմանադրության էությունը խորհրդարանի դեպքում քաջալերում է բազմակուսակցականությունը, հակակշիռ մեխանիզմներ ստեղծելով` համակարգի հավելյալ ժողովրդավարացումը:
 
Բազմակուսակցականությունը իր հերթին ծրագրերի այլազանություն, գաղափարների տարբերություն, տարեր գաղափարաբանական ուղիներ որդեգրելու երեւույթ է ենթադրում, ինչը մինչ այս պահը բացակայում է երկրի ընտրական մշակույթում:
Նախընտրական քարզարշավի բովանդակությունը անհրաժեշտ է, որ հիմնված լինի գաղափարի, գաղափարաբանության եւ ծրագրերի վրա: Համապարփակ` ազգայինից, սոցիալ կրթականից մշակութային, ֆինանսականից տնտեսական` երկրի զարգացման համար բոլոր ուղղություններով ծրագայրին առաջադրանքներով հագենա: Սա սատարում է ոչ միայն երկրի ընտրական մշակույթին, այլ նաեւ քաղաքացիական հասարակության կայացմանը, որին ընձեռվում է հնարավորություն ընտրություն կատարելու բազմաթիվ գաղափարների եւ ծրագրերի միջեւ:
 
Երկիրը հնի եւ նորի պարանաձգությունից դուրս բերելու համար, բազմածրագրային քարոզարշավը պետք է հանգի բազմակուսակցական խորհրդարանի ձեւավորման: Իհարկե կգոյանա մեծամասնություն, գուցե նաեւ կայուն մեծամասնություն, այսուհանդերձ մնացյալ քաղաքական ուժերը կունենան ընդդիմության նորացված լիազորություններ, կնպաստեն բազմակարծիք խորհրդարանի քննարկումներին եւ սահմանադրականորեն կունենան ընդլայնված իրավունքներ հակակշիռ գործառույթներ իրականացնելու համար:
 
Նման խորհրդարանն անպայման մեր երկրի համար կապահովի վարկի եւ հեղինակության միջազգային նոր նշաձող:
 
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play