Արվեստագետ, ում հոգին խոսում է հայերեն և ծառայում հայ արվեստին.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Արվեստագետ, ում հոգին խոսում է հայերեն և ծառայում հայ արվեստին.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 30-11-2018 16:51:22   | Հայաստան  |  Մշակույթ



Կյանքն անվերջ հիշողությունների շղթա է, հատկապես այն արվեստագետների համար, ովքեր ճամփորդում են աշխարհով` արվեստի լույսը կրծքի տակ, դժվարին ուղիների մեջ կյանք որոնելու ձգտումներով, երբ զորեղ է հայրենի տան կանչը` արմատական առանձնահատկություններով և ազգային շնչով: Աշխարհը` քո դեմ իր բարդույթով, դժվարամարս հոգեբանությամբ, անազնիվ ընդվզումներով և օտար ճանաչողությամբ:
 
ՀԵՆՐԻԿ ՎԱՐԴԵՆԻԿՑԻ
արվեստաբան,գեղանկարիչ` ծնված Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում..
 
Մարդ, ով հեղինակել է բազմաթիվ ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում, հայրենիքում և Արցախում: Նրա անմիջական մասնակցությամբ Լոս-Անջելոսից Հայաստան բերվեց Մարյամ Աստվածածնի կտավը, որը նվիրվեց նկարչի հայրենի Վարդենիկ գյուղի եկեղեցուն: Նկարն իր իսկական տեղը գրավեց և բոլորովին այլ արժեք ատացավ: 
Երեկ` 27 11 2018 թ. Մշակույթի Հայկական ֆոնդում տեղի ունեցավ հանդիպում նկարչի հետ` փոխըմբռնման և հարցազրույցի գեղեցիկ մթնոլորտում: Ներկա էին մտավորականներ, արվեստագետներ, լրագրողներ: Արվեստագետին սիրով ներկայացրեց Մշակույթի Հայկական Ֆոնդի նախագահ` բանաստեղծ, գեղանկարիչ Արևշատ Ավագյանը: Բովանդակալից խոսքով ներկաներին գոհացրեց ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ ընկերության տնօրեն` Տիգրան Հարությունյանը: Իր խոսքում գեղանկարչության, վերացական և առհասարակ նկարչական արվեստի մասին մասնագիտական և հետաքրքիր հետևություններ արեց հարգարժան պ.Հենրիկ Վարդենիկցին` հետաքրքիր և բարձր գաղափարական նորույթներ մատուցելով ներկա հասարակությանը:
 
"Գեղանկարչությունը մարդկային աշխատանքի զարգացած ձևերից մեկն է և առարկայական, գեղագիտական արժեքների ստեղծման ոլորտ։ Ինչպես և արվեստի մյուս տեսակները, գեղանկարչությունը ճանաչողական և գաղափարական խնդիրներ է իրագործում, ստեղծում մարդու, բնության, առարկաների, պատմական և հասարակական երևույթների գեղարվեստական պատկերներ։ Գեղանկարչության բազմաթիվ ստեղծագործություններ ունեն փաստա-ինֆորմացիոն արժեք": 
Ինչ է տալիս արվեստը մարդուն: "Արվեստ չհասկացող մարդը կիսար մարդ է": Իր խոսքում ասաց արվեստագետը: Մարդու ամենամեծ առաքելությունը արմատներին հարազատ մնալն է` հավատքի մաքրությունն ու անձեռնմխելի ինքնությունը: Հաջողություններ և առատ ներշնչանք մաղթենք սփյուռքի մեր արվեստագետներին, ում հոգին խոսում է հայերեն և ծառայում հայ արվեստի որակները բարձր պահելու արժանապատիվ գործին..
 
28 11 2018 թ.
Բյուրական
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play