Հայաստանում մեծացել է ֆիշինգի ենթարկված օգտատերերի բաժինը


Հայաստանում մեծացել է ֆիշինգի ենթարկված օգտատերերի բաժինը

  • 30-11-2018 12:06:36   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
Երևան, 30 նոյեմբերի, «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։ Հայաստանում 2018 թվականի հուլիս-սեպտեմբերին ֆիշինգի է ենթարկվել օգտատերերի 10,57% -ն՝ այն դեպքում, երբ երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 10,06%։ Հայաստանին հարևան երկրներից Վրաստանում 2018 թվականի երրորդ եռամսյակում ֆիշինգի է ենթարկվել օգտատերերի 15,10% -ը (սա 9-րդ ցուցանիշն է ֆիշինգի ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժնով երկրների շարքում), իսկ երկրորդ եռամսյակում նրանց բաժինը կազմել է 14,44%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետների եռամսյակային հաշվետվությունների տվյալները։
2018 թվականի երրորդ եռամսյակում «Հակաֆիշինգ» համակարգի օգնությամբ ամբողջ աշխարհում կանխարգելվել է խարդախ էջեր օգտատերերի անցնելու 137 382 124 փորձ, ինչը 30 միլիոնով ավելին է, քան 2018 թվականի երկրորդ եռամսյակում։ Գրոհի է ենթարկվել աշխարհում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի պրոդուկտների օգտատերերի ընդհանուր թվի 12,1%-ը։ 
 
Ինչ վերաբերում է ֆիշինգային գրոհների ենթարկված կազմակերպությունների խմբերին, ապա այդ ժամանակաշրջանում «Գլոբալ համացանցային պորտալներ» խումբը մնացել է առաջին տեղում, դրա բաժինը կազմել է 32,27% (+7,27 տոկոսային կետ)։ Այն կազմակերպությունների վրա գրոհների բաժինը, որոնց կարելի է միավորել «Ֆինանսներ» ընդհանուր խմբի մեջ (բանկեր՝ 18,26%, առցանց-խանութներ՝ 6,56%), վճարային համակարգեր՝  9,85%), կրճատվել է 1,03 տոկոսային կետով և կազմել 34,67%։ Իսկ ահա ՏՏ-ընկերությունները երրորդ եռամսյակում ավելի հազվադեպ են հայտնվել հարվածի տակ, քան երկրորդում. այս ընկերությունների վրա գրոհների բաժինը նվազել է 13,83%-ից մինչև 6,91%։
«Հայաստանում ֆիշինգի ենթարկված օգտատերերի բաժնի մեծանալը նշանակում է, որ երկրի նկատմամբ կիբեռհանցագործների հետաքրքրությունն աճում է: Նրանք բոլոր հնարավոր միջոցներով փորձում են օգտատիրոջն ստիպել տեղափոխվել ֆիշինգային բովանդակությամբ կայքեր։ Նման կայքերում կարելի է հայտնվել ֆիշինգային նամակի, սոցիալական ցանցերում և մեսենջերներում ֆիշինգային հաղորդագրության հղման վրա սեղմելու կամ վնասաբեր ծրագրի գործողության արդյունքում։ Հարկ է, որ օգտատերերն ուշադիր լինեն հղումներով անցնելիս և այս կամ այն բովանդակությունը ներբեռնելիս, ինչպես նաև կիրառեն հուսալի հակավիրուսային լուծում՝ հակաֆիշինգի և հակասպամի գործառույթներով»,- նշել է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
2018 թվականի երրորդ եռամսյակում սպամի և ֆիշինգի մասին մանրամասն տվյալներ կարելի է իմանալ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հաշվետվությունից՝  https://securelist.ru/spam-and-phishing-in-q3-2018/92610/։ 
 
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play