Ընտրական հանցագործության մասին տվյալներ պարունակող 15 ահազանգեր ստուգվում են, 6 դեպքով նյութեր են նախապատրաստվում


Ընտրական հանցագործության մասին տվյալներ պարունակող 15 ահազանգեր ստուգվում են, 6 դեպքով նյութեր են նախապատրաստվում

  • 01-12-2018 14:46:22   | Հայաստան  |  Իրավունք

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում, նոյեմբերի 30-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրված՝ ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ահազանգման դեպքերից 25-ով ձեռնարկվել են ստուգողական միջոցառումներ, կամ ապահովվել են քրեադատավարական համապատասխան ընթացակարգեր, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:
 
Դրանցից 19-ը եղել են ԶԼՄ-ների  մոնիթորինգի արդյունքում առանձնացված ընտրական բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ առերեւույթ տեղեկություններ պարունակող հրապարակումներ, 1-ական՝ հաղորդումներ, որոնք ստացվել են ԿԸՀ-ից, պատգամավորության թեկնածուից եւ ընտրություններին մասնակցող կուսակցությունից, իսկ 3-ը եղել են քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն ներկայացված հաղորդումներ:
 
 
Նշվածներից 15-ը, որոնք պարունակել են ենթադրյալ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ վերացական եւ ընդհանուր բնույթի տեղեկություններ, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն, որոնցով իրականացվում են ստուգողական գործողություններ:
 
6 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր:
 
Մնացած 4 ահազանգերի ուսումանսիրությամբ դրանցում բացակայել են առերեւույթ ընտրական բնույթի հանցագործությունների հատկանիշները:
 
Հիշեցնենք, որ կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները եւ ահազանգերը գրանցելու եւ հաշվառելու, հաղորդումների քննարկման եւ դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել եւ գործում է աշխատանքային խումբ՝ ՀՀ գլխավոր դատախազի ղեկավարությամբ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play