Պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը<br />


Պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը

  • 19-08-2010 20:50:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ի երեկոյան պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի, հետ: ՌԴ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը, ՌԴ Հյուսիս-արեւմտյան դաշնային շրջանում ՌԴ Նախագահի լիազոր ներկայացուցիչ Իլյա Կլեբանովը, Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը, պաշտոնատար այլ անձինք: Զվարթնոց միջազգային օդանավակայանում ՌԴ նախագահին եւ նրա տիկնոջը դիմավորել են Ս.Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Դ.Մեդվեդեւը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ապա եղել է հուշահամալիրի Հիշողության պուրակում, որտեղ 2008թ.-ին իր պաշտոնական այցի ժամանակ եղեւնի էր տնկել:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play