Թոմ Քաթինա, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ


Թոմ Քաթինա, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ

  • 12-12-2018 10:54:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, բժիշկ Թոմ Քաթինան վիրաբույժ է, վետերան, կաթոլիկ միսիոներ եւ համաշխարհային ճանաչում ունեցող մարդասիրական գործիչ։ 
 
Իբրեւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, Թոմ Քաթինան գործ է ունենալու ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների, հումանիտար կազմակերպությունների, ընդհանուր պրակտիկայով զբաղվող բժիշկների եւ սովորական մարդկանց հետ՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն սփռելու համար։ 
 
Սուդանի՝ պատերազմներից կեղեքված Նուբա լեռներում ներկայումս գործող «Գթության Մայր» հիվանդանոցի հիմնադիր Թոմ Քաթինան իր կյանքի վերջին տասնամյակը նվիրել է բուժօգնության մատուցմանը եւ մշտապես գործող միակ վիրաբույժն է Ավստրիայի չափեր ունեցող այս տարածաշրջանում։ 
 
Չնայած հումանիտար օգնության նկատմամբ գործող արգելքին, այլ հասարակական կազմակերպությունների հեռանալուն եւ հիվանդանոցի վրա օդային հարձակումների մշտական սպառնալիքին՝ Թոմ Քաթինան բուժօգնություն է տրամադրում ավելի քան 750,000 մարդու, որոնք նրան են դիմում տարաբնույթ հիվանդություններով՝ թերսնումից ու տիֆից մինչեւ քաղցկեղ ու պատերազմական վերքեր։ 
 
Դյուքի համալսարանի Բժշկական դպրոցի շրջանավարտ Թոմ Քաթինան իր բժշկական կարիերան սկսել է Միացյալ Նահանգների Ռազմաօդային ուժերում՝ չորս տարի ծառայելով իբրեւ թռիչքային վիրաբույժ։ 
 
Դրանից հետո Թոմ Քաթինան վեց տարի իբրեւ կամավոր աշխատել է Քենիայում՝ Նայրոբիի «Սուրբ Մարիամ» հիվանդանոցում, ապա տեղափոխվել Սուդան եւ հիմնադրել այն հիվանդանոցը, որը գլխավորում է մինչ օրս։ 
 
2017թ. Թոմ Քաթինան արժանացել է 1.1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակին, որով պարգեւատրվում են այն հերոսները, որոնք իրենց վտանգելով՝ անձնվիրաբար եւ խիզախորեն փրկում են մարդկանց կյանքը։ 
 
Քաթինան պատվավոր դոկտորի կոչումներ է ստացել Բրաունի համալսարանից (2016թ.) եւ Երեւանի պետական բժշկական համալսարանից (2017թ.), իսկ Թայմզ պարբերականի կողմից 2015թ. ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ 
 
2018թ. դեկտեմբերին Թոմ Քաթինան դարձել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին նախագահ՝  շարունակեով իր մարդասիրական գործունեությունը Սուդանի «Գթության Մայր» հիվանդանոցում։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play