Հայտնի են մեր թիմերի մրցակիցները


Հայտնի են մեր թիմերի մրցակիցները

  • 14-12-2018 18:15:46   | Սերբիա  |  Սպորտ

ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում  դեկտեմբերի 13 –ին տեղի է ունեցել  մինչև 18 և մինչև  20 տարեկան  բասկետբոլիստների Եվրոպայի  2019թ. առաջնությունների վիճակահանությունը:
 
C դիվիզիոնիում  Հայաստանի մինչև 18 տարեկան տղաների հավաքականը հանդես կգա B ենթախմբում: Մեր ընտրանու մրցակիցներն են՝ Ջիբրալթարի, Ալբանիայի, Սան Մարինոյի և Մալթայի թիմերը: Հանդիպումները կանցկացվեն հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը՝ Անդորրայում: Այնտեղ, նույն տարիքի մեր մարզուհիների մրցակիցները B ենթախմբում կլինեն Վրաստանի և Ջիբրալթարի հավաքականները: Խաղերը`հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը:
 
 Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հայտնվել է B դիվիզիոնի C ենթախմբում և  կմրցի Շվեդիայի, Կոսովոյի, Հոլանդիայի , Վրաստանի, Էստոնիայի ներկայացուցիչների հետ: Մրցումները նշանակված են Պորտուգալիայի Մատոսինհոս քաղաքում՝ հուլիսի 12-ից 21-ը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play