Պարոն Նախագահ և պարոն Վարչապետ, նվիրեք բաղձալի ազատությունս. Ստեփան Գրիգորյան


Պարոն Նախագահ և պարոն Վարչապետ, նվիրեք բաղձալի ազատությունս. Ստեփան Գրիգորյան

  • 19-12-2018 21:32:52   | Հայաստան  |  Իրավունք

Ազատության տենչող մարդու ճկուն մտքի թռիչքն այնքա՜ն մաքուր է, այնքա՜ն բարի, միևնույն ժամանակ այնքա՜ն ցավոտ։
 
Ազատության գինը թանկ է ու վճարված է սպիտակ մազերի ու մարդկային ֆիզիկական ցավով ՝ առողջության կորստով։ Եթե Աստծո ներողամտությամբ մեր մեղքերի համար նրա նպատակը եղավ միածին որդուն զոհելը, ո՞վ է մարդ արարածը, որն անտարբեր անցնի ներման՝ իրեն վերապահված պաշտոնի հարցում։
Այդպիսի մի հասարակ մահկանացու էլ ես եմ՝ Ստեփան Գրիգորյան անունով, որն արդեն 24 տարի սպասում է իր աստղային ժամին՝ բաղձալի ազատությանը։  24 տարիների ընթացքում  քանի -քանի  ներման խնդրագրեր ու դիմումներ եմ գրել, բայց ապարդյուն։  Սպասումը դանդաղ սպանում է մարդուն՝ քայքայելով թե՛ մարմինը և թե՛ հոգին։  Իմ խնդրանքն արդարացի է. այն լի է զղջումով, հույսով ու հավատով  առ Աստված և առ այն անձանց, ովքեր իրավասու են փրկել իմ ուժասպառ հոգին։  Պարոն Նախագահ և պարոն Վարչապետ, ականջալուր եղեք խնդրանքիս, վերջ դրեք այս աղետաբեր սպասմանը, նվիրեք բաղձալի ազատությունս։
 
Երբևիցե, քանի դեռ կա լույսի ու հույսի շողն այս աշխարհում, թող մարդկային տենչն ազատության մի օր մարդկային սխալի պատճառով չվերածվի ատելության ու չարիքի։
 
Գրիգորյան Ստեփան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play