Դեկտեմբերի 25-ին Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին իր հոգեթով երաժշտությունը կնվիրի հայ երաժշտասերներին


Դեկտեմբերի 25-ին Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին իր հոգեթով երաժշտությունը կնվիրի հայ երաժշտասերներին

  • 20-12-2018 12:10:47   | Հայաստան  |  Մշակույթ

 
Դեկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա հայ երաժշտասերների կողմից շատ սիրված իտալացի հանրահայտ ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ 
Սիմֆոնիկ նվագախմբի տարեվերջյան համերգային ծրագրում ներառված են Էննիո Մորիկոնեի, Մարտին Պալմերիի, Աստոր Պիացոլլայի, Ռոբերտո դի Մարինոյի ստեղծագործություններից։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ 
 
Արդեն ավանդույթ են դարձել Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի տարեմուտի ելույթները Երևանում։ Հայ հանդիսատեսը մշտապես մեծ սիրով ու սպասումով է ընդունում իտալացի երաժշտին, վայելում նրա հոգեթով մեղեդիները։ Այս անգամ նույնպես սպասվում է անակնկալներով, էմոցիաներով լի համերգային երեկո։ 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play