ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետի կողմից նամակ չի ստացել. Փոխվարչապետի գրասենյակից հերքում են գազի գնի հետ կապված մամուլում տարածված լուրը


ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետի կողմից նամակ չի ստացել. Փոխվարչապետի գրասենյակից հերքում են գազի գնի հետ կապված մամուլում տարածված լուրը

  • 20-12-2018 14:06:56   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն անդրադարձել է մամուլում տարածված այն տեղեկատվությանը, թե Ռուսաստանը Հայաստանին գազի նոր գին է առաջարկել, որը կազմում է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց:
 
Նա, մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Հարգելի՛ ընկերներ,
 
Ռուսական գազի գնի հետ կապված ասեմ հետևյալը.
 
• Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին:
 
• ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի:
 
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել են բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Հավելեմ նաև, որ այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play