Հարուցվել է քրեական գործ՝ Ավանում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ. ձերբակալվել է մեկ անձ


Հարուցվել է քրեական գործ՝ Ավանում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ. ձերբակալվել է մեկ անձ

  • 24-12-2018 14:40:56   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ ձերբակալվել է:
 
2018թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 21:20-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Ավան թաղամասում մի տղամարդ ինքնաձիգից կրկակոցներ է արձակում:
 
Նախնական տվյալներով՝ 1986 թվականին ծնված բնակիչը իրեն ամրակցված 12մմ տրամաչափի «MR43-0952345» որսորդական հրացանով կրակ է բացել Ավան 14-րդ փողոցի բնակարաններից մեկի ուղղությամբ, հնչեցրել բարձրաձայն հայհոյանքներ, որից հետո նշված փողոցի բնակարաններից մեկի 68 ամյա բնակիչը դիտողություն է արել 32 ամյա տղամարդուն: Վերջինս, բռնություն գործադրելով, նշված հրացանով դիտավորությամբ կրակել է իրեն դիտողություն արած քաղաքացու ոտքերին՝ պատճառելով «զույգ ստորին վերջույթների բազմաբեկոր հրազենային վնասվածքներ»: 68 ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
 
Դեպքի առթիվ հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Հարցաքննվել են մի շարք անձինք:
 
Դեպքի վայրում, զենքի գործադրմամբ առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Երևան քաղաքի 32 ամյա բնակիչը:
 
Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական փորձաքննություններ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play