«Օրվա թեման». Փաշինյանի վճռորոշ քայլը, ո՞ւր կտանի այն երկիրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
26-12-2018 12:36:28 | Հայաստան | Օրվա թեման
Դեռևս նախաընտրական քարոզչության ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության կառուցվածքն էապես փոխվելու է. 17 նախարարությունից հնարավոր է մնա 12-ը:
Օրերս հայտնի դարձավ, որ քննարկվում է սփյուռքի, մշակույթի, սպորտի, գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների օպտիմալացման հարցը, որը ոչ միանաշանակ է ընդունվել հասարակութան կողմից:
Նախարարությունների վերակազմավորման վերաբերյալ աղմկոտ նախագիծն առայժմ նախնական է: Այն պետք է քննարկվի պետական գերատեսչությունների հետ: Թե ինչպիսի կլինի նախագծի վերջանական տեսքը, ցույց կտա ժամանակը: Ավելի կարևոր է՝ թե ինչ ուղղությամբ այն կտանի մեր երկիրը: