ՄՕԿ –ը նպաստում է հարաբերությունների կայունացմանը


ՄՕԿ –ը նպաստում է հարաբերությունների կայունացմանը

  • 27-12-2018 16:39:55   | Հայաստան  |  Սպորտ

Միավորվելու նպատակ ունեն Հյուսիսային / ԿԺԴՀ /  և Հարավային Կորեաները: Առաջին քայլը կատարվել  է սպորտում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել << Տոկիո-2020  >>  օլիմպիական խաղերում միասնական թիմերով ներկայանալ կանանց բասկետբոլի, բայդարկա և կանոե թիավարության  մրցաշարերում: Չի բացառվում, որ կազմավորվեն սեղանի թենիսի, ձյուդոյի և էլի մի քանի մարզաձևերի միացյալ թիմեր: Այդպիսով, միջազգային օլիմպիական կոմիտեն ամեն կերպ ուզում է նպաստել  երկու երկրների հարաբերությունների կայունացմանը:
 
Քննարկվում է նաև  2032 թվականի օլիմպիական խաղերը համատեղ  անցկացնելու հարցը:
 
Հիշեցնենք, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները  << Փհենչհան-2018 >> օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ներկայացել են   մեկ դրոշի ներքո, իսկ կանանց հոկեյի մրցաշարում հանդես եկել միացյալ հավաքականով:
 
 
 
 
 
ՀԱՕԿ լրատվական բաժին
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play