Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սոցիալապես անպահով ընտանիքների 4000 երեխաների համար տոնական ներկայացում է կազմակերպվել. «Արմենպրես»


Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սոցիալապես անպահով ընտանիքների 4000 երեխաների համար տոնական ներկայացում է կազմակերպվել. «Արմենպրես»

  • 27-12-2018 18:31:13   | Հայաստան  |  Մշակույթ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սոցիալական մի շարք խմբերում ընդգրկված ընտանիքների 4000 երեխա հնարավորություն է ունեցել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դիտելու ամանորյա տոնական ներկայացում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանից, ծրագրում ընդգրկվել են մասնավորապես անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ՀՀ և Արցախի պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհվածների, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև բազմազավակ, միակողմանի ծնողազուրկ, կարիքավոր սիրիահայ և սոցիալական այլ խմբերում ընդգրկված ընտանիքների երեխաները:

 

 

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play