ՔԿ-ն 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրել խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու համար


ՔԿ-ն 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրել խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու համար

  • 08-01-2019 14:36:57   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արտաշատ քաղաքի` 1985 թվականին ծնված բնակչին:
 
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
 
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Արտաշատ քաղաքի 33-ամյա բնակիչը, հանդիսանալով ՍՊ ընկերության տնօրեն, 2017 թվականի ամռանը Ծաղկաձոր քաղաքի հանգստյան տներից մեկի տնօրենի հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն՝ իր ընկերության միջոցով սոցիալական փաթեթի շրջանակներում ուսուցիչների հանգիստը կազմակերպելու վերաբերյալ:
 
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբեկտիվ քննությամբ պարզվել է, որ, պայմանավորվածության համաձայն, 2017 թվականի հուլիսի 16-ից 20-նն ընկած ժամանակահատվածում ՍՊ ընկերության անունից թվով 21 ուսուցիչներ իրենց հանգիստն անցկացրել են տվյալ հանգստյան տանը, սակայն ՍՊ ընկերության տնօրենը չի վճարել ուսուցիչների հանգստի համար նախատեսված խոշոր չափի գումարը:
 
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց   է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
 
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play