Ավարտվեց «Արի տուն» համահայկական-երիտասարդական ծրագրի 3-րդ փուլը<br />


Ավարտվեց «Արի տուն» համահայկական-երիտասարդական ծրագրի 3-րդ փուլը

  • 10-08-2010 21:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտվեց «Արի տուն» համահայկական-երիտասարդական ծրագրի 3-րդ փուլը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 10-ին ծրագրի մասնակիցները հավաքվել էին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում դիտելու «Արարատից Սիոն» ֆիլմը, որը ներկայացնում է հայ ժողովրդի ներկայությունը Երուսաղեմում, ինչպես նաեւ նրա դերն ու ներդրումը մարդկության պատմության մեջ: Ծրագրի մասնակիցները եւս մեկ անգամ առիթ ունեցան հպարտանալու իրենց պատմությամբ եւ ծագմամբ: Ֆիլմի ավարտին որպես հուշանվեր արիտունցիներին հանձնվել է Մանկական քրիստոնեական հանրագիտարան: Այնուհետեւ նրանք այցելել են հայ մեծագույն գրող Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, ծանոթացել նրա կենսագրությանն ու գործունեությանը: Հայաստանի Ամերիկյան Համալսարանում սփյուռքահայ երիտասարդները ծանոթացել են ՀՎՀ-ի (Հայկական Վիրտուալ Համալսարան) կրթական համակարգի հնարավորություններին եւ ուսումնական ծրագրերին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play