Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու համար


Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու համար

  • 23-01-2019 10:20:48   | Հայաստան  |  Իրավունք

 
 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում՝ Երևանում գործող սուպերմարկետում զենքի գործադրմամբ ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված   քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 17-ին` ժամը 02:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ մուտք է գործել Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող սուպերմարկետ, որտեղ ի ցույց դնելով իր մոտ առկա ատրճանակը, ինչպես նաև սպառնալով պայթեցնել իր մոտ գտնվող պայթուցիկ սարքը,սուպերմարկետի աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ պահանջել է իրեն հանձնել դրամարկղում առկա ողջ գումարը, սակայն մի քանի րոպե անց դիմել է փախուստի՝ առանց որևէ բան հափշտակելու:
Դեպքի առթիվ 2019 թվականի հունվարի 17-ին Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են նշված սուպերմարկետում գործող տեսախցիկների տեսագրառումները, հարցաքննվել վկաներ:
Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1999 թվականին: 2019թ. հունվարի 20-ին վերջինս ձերբակալվել է՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետեորվ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play