Թեհրանում անցկացվել է «Հայաստան-2010. անցյալի փորձը, հեռանկարներ» խորագրով համաժողով<br />


Թեհրանում անցկացվել է «Հայաստան-2010. անցյալի փորձը, հեռանկարներ» խորագրով համաժողով

  • 06-08-2010 15:24:00   | Իրան  |  Քաղաքական
ԹԵՀՐԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի Կովկասագիտության կենտրոնի կողմից կազմակերպված սեմինարին մասնակցելու նպատակով օգոստոսի 3-4-ին Թեհրանում էր գտնվում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը: Օգոստոսի 4-ին Թեհրանի համալսարանում տեղի է ունեցել Կովկասագիտության կենտրոնի կազմակերպած «Հայաստան-2010. անցյալի փորձը, հեռանկարներ» խորագրով համաժողովը, որին մասնակցել են Իրանի ԱԳՆ դիվանագետներ, ՀՀ-ում Իրանի նախկին դեսպաններ, Իրանի գիտական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնների ներկայացուցիչներ: Սեմինարում ելույթ են ունեցել Ա.Կիրակոսյանը եւ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը: Ա.Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, իսկ Գ.Առաքելյանն անդրադարձել է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների հեռանկարներին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, այցի շրջանակներում Հայաստանի ԱԳՆ-ի պատվիրակությունն ունեցել է մի շարք պաշտոնական հանդիպումներ: Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Շեյբանիի հետ քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ, իսկ Իրանի ԱԳ կրթական հարցերով նախարարի տեղակալ Խոռամշադիի հետ` կրթական, գիտահետազոտական եւ երիտասարդ դիվանագետների վերապատրաստմանն առնչվող հարցեր: Ա.Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին: Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակը, կարեւորվել երկկողմ փոխայցելությունները, ինչպես նաեւ` հայ-իրանական տնտեսական հարաբերությունների հետագա խորացումը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play