ՊԵԿ. փոստային առաքանիներում առկա հողաթափերի և կոշիկների մեջ հայտնաբերվել է 63,89 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ՊԵԿ. փոստային առաքանիներում առկա հողաթափերի և կոշիկների մեջ հայտնաբերվել է 63,89 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 11-02-2019 18:58:04   | Հայաստան  |  Իրավունք



 
 
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս բերման էին ենթարկել ՀՀ քաղաքացի Կ.Հ.-ին, երբ վերջինս «Հայփոստի» բաժանմունքից ստացել էր իր անվամբ Իսպանիայից Հայաստան ներմուծված` 17 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ փոստային առաքանին: Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, իսկ քաղաքացի Կ.Հ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: 
 
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից անցկացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացվել, որ Կ.Հ.-ի անվամբ Իսպանիայից Հայաստան կրկին ներմուծվելու են «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ առաքանիներ: Այսպես, «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնում Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ իրականացված մաքսային զննման արդյունքում Կ.Հ.-ի անվամբ Իսպանիայից ներմուծված փոստային երկու առաքանիներում առկա հողաթափերի և կոշիկների մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված` ընդհանուր 63,89 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play