Սոնա Շահգելդյանը` «Նովայա վոլնա-2010» երաժշտական մրցույթի հաղթող


Սոնա Շահգելդյանը` «Նովայա վոլնա-2010» երաժշտական մրցույթի հաղթող

  • 01-08-2010 01:25:09   | Լատվիա  |  Մշակույթ
ՅՈՒՐՄԱԼԱ, 1ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Յուրմալայում (Լատվիա ) անցկացվող «Նովայա վոլնա-2010» («Նոր ալիք») երիտասարդ կատարողների երաժշտական միջազգային մրցույթի երեք օրերի արդյունքներով հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը: Հուլիսի 31-ին` մրցութային երրորդ օրը, նա ստացավ աննախադեպ բարձր միավորներ. ժյուրիի բոլոր անդամները նրա կատարումը գնահատեցին առավելագույն` 11 միավոր: Երկրորդ տեղում Ուկրաինայի ներկայացուցիչ Տատյանա Շիրկոն է, երրորդում` Էստոնիայից Ուկու Սուվիստեն: Նշենք, որ մրցույթին մասնակցում էին 17 կատարողներ 12 երկրներից: Օգոստոսի 1-ին Յուրմալայում կկայանա գալա-համերգ եւ մրցանակների հանձնում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play