Միգանուշ Տեր-Մարտիրոսյան. «Մենք միանշանակ մեկ ազգ ենք, որն ունի մեկ միասնական մշակույթ»<br />


Միգանուշ Տեր-Մարտիրոսյան. «Մենք միանշանակ մեկ ազգ ենք, որն ունի մեկ միասնական մշակույթ»

  • 30-07-2010 17:50:52   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել նաեւ Իրանի Նոր-Ջուղայի մարզամշակութային «Արարատ» միության «Կռունկ» պարային համույթը՝ 12 հոգանոց կազմով: Մեր հարցերին է պատասխանում պարային համույթի պատասխանատու Միգանուշ Տեր-Մարտիրոսյանը: -«Կռունկ» պարային համույթը կազմված է բացառապես աղջիկներից։ Ինչո՞ւ: -Արդեն 10 տարուց ավելի գործող համույթում սկզբնական շրջանում հանդես էն եկել նաեւ տղաներ, սակայն արտագաղթի արդյունքում նրանք դուրս մնացին համույթից: -Ո՞ վ է հոգում համույթի հիմնական ծախսերը: -Ծախսերի որոշ մասը հոգում են հենց իրենք՝ խմբի անդամները, իսկ մեծ մասը` «Արարատ» միությունը: Նույնը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին մասնակցելու հարցում. ծախսերի 40 տոկոսը հոգացել են մասնակիցները, իսկ 60-ը` «Արարատ» միության կենտրոնական վարչությունը: -Ի՞ նչ տպավորություններ ունեք այս տարի կազմակերպված փառատոնից: -Փառատոնն ընդհանուր առմամբ ինձ շատ դուր եկավ: Շատ ողջունելի էր, որ շտաբն ու լրատվական կենտրոնն առանձին էին աշխատում: Ուշացումներ հիմնականում չէին լինում: Դժգոհ եմ միան նրանից, որ պատմամշակութային վայրեր հաճախելու համար շատ քիչ ժամանակ էր հատկացված: -Ո՞ րն էր փառատոնի շրջանակներում ամենաուշագրավ այցը Ձեզ համար: -Կոնկրետ ինձ համար շատ տպավորիչ էր այցելությունը զորամաս, որտեղ շատ ջերմ ընդունեցին մեզ: -Ձեր սպասելիքները կապված փառատոնի հետ արդարացե՞ լ են: -Այ՛ ո, այն ինչ ես էի սպասում իրականություն է դարձել: Որտեղ եղել ենք՝ մեզ շատ ջերմ են ընդունել եւ գնահատել են մեր ելույթները, որն ինձ համար շատ կարեւոր էր: Վստահ կարող եմ ասել, որ իրականացել են նաեւ մասնակիցների սպասելիքները: Ընդհանուր առմամբ, փառատոնի գերագույն նպատակը՝ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին համախմբելը, իրագործվել է. ես հավատում եմ, որ փառատոնը հասել է իր նպատակին: -Բնականաբար Դուք ներկա եք գտնվել այլ մասնակիցների ելույթներին, ելույթներից արդյոք զգացվու՞ մ էր, որ մասնակիցները տարբեր երկրներից ժամանած հայեր են: -Ո՛ չ, ելույթի ժամանակ դա չէր զգացվում: Տարբերվում էր միայն ոճը, մինչդեռ հոգին հայկական էր: Մենք միանշանակ՝ մեկ ազգ ենք, որն ունի մեկ միասնական մշակույթ: -Ունե՞ք արդյոք որեւէ առաջարկներ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամին: -Շատ կցանկանայի, որ բացման արարողության ժամանակ շքերթն առաջնորդեին երկրի ղեկավար մարմինները, ինչպես դա արվում է Իրանում: Իսկ մասնակիցներին կխնդրեի, որ Հայաստան գալով` այս փառատոնի շրջանակներում խոսեն բացառապես հայերեն լեզվով, որպեսզի մեր կապն ու փառատոնի նպատակը իրականություն դառնա: Դիանա Հովհաննիսյան
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play