Ոռոգման ցանցի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Արցախի համար<br />


Ոռոգման ցանցի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Արցախի համար

  • 28-07-2010 19:08:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին այցելել է Ասկերանի ու Մարտունու շրջաններ եւ տեղում ծանոթացել նորակառույց ոռոգման ցանցերի աշխատանքին: Ըստ ԼՂՀ-ի նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության,այնուհետեւ երկրի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերան շրջկենտրոնում` նվիրված ոռոգման համակարգի հիմնախնդիրներին: Զեկույցով հանդես է եկել Ջրային տնտեսության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանը: Բ.Սահակյանն ընդգծել է ոռոգման ցանցի զարգացման ռազմավարական նշանակությունը Արցախի համար: Նա կարեւորել է ջրօգտագործման նոր հայեցակարգի մշակումը եւ օրենսդրական դաշտում անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումը: Այս ուղղությամբ Բ.Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին: Այցի ընթացքում ԼՂՀ նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play