Կոտայքի մարզի երկու անչափահաս բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ գողության համար


Կոտայքի մարզի երկու անչափահաս բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ գողության համար

  • 26-02-2019 19:07:02   | Կոտայքի մարզ  |  Իրավունք

 
 
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում կատարված գողության դեպքը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել նույն գյուղի երկու անչափահաս բնակչի:
 
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Նոր Արտամետ գյուղի բնակիչը՝ ծնված 2003թ, գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ նույն գյուղի՝ 2001թ. ծնված բնակչի հետ, 2019թ. հունվարի 8-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, «Նոր Արտամետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դուռը կոտրելու միջոցով մուտք է գործել ներս և տնօրենի աշխատասենյակից հափշտակել տարբեր իրեր՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Այնուհետև 15 և 17-ամյա տղաները դուռը կոտրելու միջոցով մուտք են գործել նաև հարևանությամբ գտնվող «Նոր Արտամետի բուժամանկաբարձական կետ»,  որտեղից ևս կատարել են զգալի չափերի հափշտակություն:
 
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Նոր Արտամետ գյուղի անչափահաս բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հսկողության հանձնելը:
 
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
 
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play