Սկանդալային կիքս. Վրաստանի նախագահը վիրավորում է Ղարաբաղի ժողովրդին


Սկանդալային կիքս. Վրաստանի նախագահը վիրավորում է Ղարաբաղի ժողովրդին

  • 28-02-2019 16:40:00   | Ադրբեջան  |  Վերլուծություն

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Բաքու և տարակուսանք առաջացնող հայտարարություն արել:
 
«Մեր երկրների տարածքային ամբողջականությունը դեռ վերականգնված չէ: Օկուպացիայի հարցը դեռ մեր ցավոտ վերքն է: Դա մի կողմից խոչընդոտում է մեր զարգացմանը, մյուս կողմից, չնայած դրան, այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք ամրապնդել մեր պետությունը, տնտեսությունը», նշել է Զուրաբիշվիլին:
 
Փոխե՞լ է արդյոք պաշտոնական Թբիլիսին իր մոտեցումը ղարաբաղյան հակամարտության շուրջ, թե Զուրաբիշվիլին բավարար խորը չի ընկալում տարածաշրջանային քաղաքականությունը և երկրների միջև հարաբերությունների նրբությունները:
 
Այս տարիների ընթացքում, նույնիսկ ամենածանր պահերին, Վրաստանին հաջողվել էր հավասարահեռու հարաբերություններ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Չնայած Վրաստանում Ադրբեջանի տնտեսական էքսպանսիային, քաղաքական ճնշումներին և հաղորդակցության ընդհանուր նախագծերին, Վրաստանը երբեք չի միացել տարածքային ամբողջականության պաշտպանության նախաձեռնություններին, որոնցում հիշատակվել է Հայաստանը:
 
Խոսքը, որպես կանոն, Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հակամարտությունների մասին է, երբ միջազգային հանրությունը, այդ թվում և Վրաստանը, միանշանակ պահանջում էր տարածքային ամբողջականության վերականգնումը: Այս բոլոր հակամարտությունները կապված էին ռուսական ագրեսիայի գործոնի հետ, որը ղարաբաղյան հակամարտության պարագայում չկա:
 
Սակայն ամենակարևորն այն է, որ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշումը երբեք չի պահանջել ինչ-որ մեկի տարածքային ամբողջականության վերականգնում, խոսքը միշտ հակամարտության խաղաղ կարգավորման մասին էր, միջազգային իրավունքի սկզբունքների համատեղմամբ, այդ թվում, ժողովուրդների ինքնորոշման:
 
Վրաստանը երբեք չի պահանջել Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնում և աջակցել է ԵԱՀԿ ՄԽ-ի ջանքերին:
 
Եղել են պահեր, երբ Վրաստանը ՄԱԿ-ում գրեթե միանում էր Ադրբեջանի նախաձեռնություններին, սակայն Երևանում անսպասելի ասուլիս տվեց Վրաստանի դեսպանը, որի ժամանակ նա սխեմաներով և ժամանակացույցով ներկայացրեց «Աբխազիայի օկուպացիան»: Թբիլիսին այդպես էլ չմիացավ այդ նախաձեռնությանը, որը հարուցել էր Ադրբեջանի դժգոհությունը:
 
Ի՞նչ է փոխվել Վրաստանի դիրքորոշման մեջ: Փաստացի, Վրաստանի նախագահը վիրավորում է Ղարաբաղի ժողովրդին, որի ինքնորոշման իրավունքը չի վիճարկում միջազգային ասպարեզում: Թե՞ դա Վրաստանի կարծիքը չէ, այլ միայն նախագահի: Այդ դեպքում պաշտոնական Թբիլիսին պետք է հստակեցնի իր դիրքորոշումը՝ նախկինի պես աջակցում է ՄԽ-ի ջանքերին և խաղաղ բանակցությունների՞ն, թե Բաքվին կոչ է անում «վերականգնել տարածքային ամբողջականությունը»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play