«Դահլիճից եկող ջերմությունն ինձ շատ է օգնում», - ասում է Ռեգինա Մեհրաբովան


«Դահլիճից եկող ջերմությունն ինձ շատ է օգնում», - ասում է Ռեգինա Մեհրաբովան

  • 26-07-2010 18:18:08   | Հայաստան  |  Մշակույթ
Հուլիսի 26-ին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 4–րդ փառատոնի «Կատարողական արվեստի օրեր» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ կամերային դասական երաժշտության համերգ: Երեւանի «Արամ Խաչատրյան»-ի անվան համերգասրահում անցկացված համերգին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության երիտասարդական նվագախումբը, Թբիլիսիից (Վրաստան) ժամանած Ռեգինա եւ Քրիստինա Մեհրաբովաները, Մոսկվայից (ՌԴ) ժամանած Ալեքսեյ Ֆյոդորով-Խաչատրյանը, Լոս Անջելեսից (ԱՄՆ) Հովհաննես Քեոշկերյանը եւ ուրիշներ: Բոլոր ելույթ ունեցողները շատ հուզված էին. նրանցից շատերն առաջին անգմն էին հանդես գալիս հայաստանյան հանդիսատեսի առջեւ: «Շատ հուզված եմ, սակայն կարծում եմ պետք է սառնասիրտ լինեմ, որպեսզի կարողանամ հաղթահարել հուզմունքս եւ լավ ելույթ ունենամ»,- լրագրողների հետ զրույցում նշեց լոսանջելեսաբնակ դաշնակահար Հ. Քեոշկերյանը: Մոսկվացի Ռեգինան իր ելույթից հետո վստահեցրեց, որ իր հաջող ելույթի գրավականը դահլիճից եկող ջերմություն էր: Հանդիսատեսը իսկապես գոհ էր կազմակերպված համերգից եւ հիացած էր հայ երիտասարդ արվեստագետների ելույթներով: Եղավ անգամ առաջարկ մրցանակներով ոգեւորել լավագույն մասնակիցներին: Դիանա Հովհաննիսյան
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play