Մարդու անանուն հանդես գալը մարդու իրավունքներից մեկն է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտել. Արթուր Վանեցյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մարդու անանուն հանդես գալը մարդու իրավունքներից մեկն է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտել. Արթուր Վանեցյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 10-04-2019 16:52:59   | Հայաստան  |  Իրավունք



 
Մարդու անանուն հանդես գալը մարդու իրավունքներից մեկն է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտել: 
 
Այս մասին ապրիլի 10-ին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կազմավորման 1-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ազգային անվտանգության ծառայության պետ (ԱԱԾ) Արթուր Վանեցյանը: 
 
Ըստ նրա՝ բոլորովին այլ բան է, երբ կոնկրետ անձը հանդես է գալիս այլ անձի տվյալներով և փորձում է համացանցում կամ հասարակության շրջանում տարածել հանցակազմ պարունակող տեղեկատվություն: 
 
«Երբ որ քննությունը կհասնի այն փուլին, երբ հնարավոր կլինի բացահայտել նախաքննության տվյալները, ամբողջովին պարզ կլինի»,- ընդգծեց Ա. Վանեցյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե պարզե՞լ են արդյոք՝ ո՞վ է միլիոններ ծախսել «Դուխով Հայաստան բաց հասարակություն» ֆեյսբուքյան էջով ֆեյք լուրեր տարածելու համար: 
 
Հիշեցնենք, որ օրերս կալանավորվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը։ Նրան մեղադրանք է առաջադրվել «Ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» հոդվածով։
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play