Մարտի 1-ի առնչությամբ ԵԽԽՎ 5 բանաձևերը թարմ օդի պես փոխում էին Հայաստանի մթնոլորտը. Վարչապետի ելույթը՝ ԵԽԽՎ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մարտի 1-ի առնչությամբ ԵԽԽՎ 5 բանաձևերը թարմ օդի պես փոխում էին Հայաստանի մթնոլորտը. Վարչապետի ելույթը՝ ԵԽԽՎ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 11-04-2019 15:37:59   | Հայաստան  |  Քաղաքական



 
Մարտի 1-ի առնչությամբ ԵԽԽՎ 5 բանաձևերը թարմ օդի պես փոխում էին Հայաստանի մթնոլորտը: 
 
Այս մասին ապրիլի 11-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առանձնահատուկ կարևորելով այդ ամբիոնից ելույթ ունենալու հնարավորությունը: 
 
«Հիմա փորձեմ բացատրել՝ ինչու։ 1999 թվականի ամռանը, լինելով «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, ես սպասում էի իմ դեմ հարուցված քրեական գործի դատավճռին։ Քրգործի հարուցման առիթն իմ խմբագրած թերթում լույս տեսած մի հրապարակում էր։ Դատախազը պահանջել էր ինձ դատապարտել 3 տարվա ազատազրկման և բանտ ուղարկել։ Այդ ժամանակներում գրեթե անհնար էր, որ դատարանը շեղվի դատախազի ասածից։ Բայց այդ օրերին հրաշքի նման մի բան տեղի ունեցավ, և դատարանն ինձ դատապարտելով մեկ տարվա բանտային ազատազրկման՝ դա արեց այնպես, որ իմ՝ բանտում հայտնվելը որոշակիորեն հետաձգվի։ Հետո պարզվեց, որ սրա պատճառը մեկն է․ Հայաստանն այդ օրերին պատրաստվում էր ԵԽ անդամ դառնալ և անդամակցության հետ կապված հարցերը քննարկելու համար Հայաստան էր այցելելու ԵԽԽՎ նախագահ լորդ Ռասլ Ջոնսոնը, և այդ ժամանակվա իշխանությունները հասկացել էին, որ խմբագրին բանտ ուղարկելն այդքան էլ լավ ֆոն չէ բանտ  ուղարկելու համար»,- պարզաբանեց Հայաստանի վարչապետը: 
 
Վերջինիս խոսքերով՝ Հայաստանը ԵԽ անդամ դառնալու շնորհիվ 1999-2000 թվականներին ինքը չհայտնվեց բանտում: 
 
Ն. Փաշինյանն ընդգծեց, որ չնայած իր դեմ հարուցված քրեական գործերով վարույթների, ինքը բանտում հայտնվեց բավականին ուշ՝ 2008 թվականի Մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո: 
 
«Երբ իշխանության ապօրինի գործողությունների արդյունքում զոհվեց Հայաստանի 10 քաղաքացի, որոնցից 8-ը՝ խաղաղ ցուցարարներ: Այդ ժամանակ հազարավոր ընդդիմադիրներ ոստիկանության բաժիններ էին տարվում միայն ցույցի մասնակից լինելու պատճառով, իսկ մոտ 100 քաղաքական լիդերներ, ակտիվիստներ որպես քաղբանտարկյալ հայտնվեցին բանտում: Հավաքներ անելու իրավունքից զրկվածների, բանտում հայտնված քաղաքական գործիչների, Մարտի 1-ի զոհերի հարազատների միակ հույսն ու ապավենն այդ ժամանակներում ԵԽ-ն ու ԵԽԽՎ-ն էին»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play